Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սուրեն Պապիկյանի երկրորդ թեստի պատասխանը ևս բացասական է

Սուրեն Պապիկյանի երկրորդ թեստի պատասխանը ևս բացասական է

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով հանձնած երկրորդ թեստի արդյունքները ևս բացասական են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը։

«Նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են: Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ»,- նշել է Մուրադյանը:

Նրա խոսքով՝ նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը՝ իհարկե, խստիվ պահպանելով անվտանգության կանոնները:

Սուրեն Պապիկյանն առաջին թեստը հանձնել էր մայիսի 13-ին, որը նույնպես բացասական էր եղել։

Օրեր առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, ովքեր եղել են կոնտակտավորի կոնտակտավոր կամ հենց կոնտակտավոր: Նրանց թեստերի պատասխանները բացասական են եղել, սակայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դեռևս ինքնամեկուսացած է։

Լիլիթ Դեմուրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]