1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պոմպեոն նշել է «Բաց երկնքի պայմանագրին» վերադառնալու պայմանները

Պոմպեոն նշել է «Բաց երկնքի պայմանագրին» վերադառնալու պայմանները

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարություն է արել «Բաց երկնքի պայմանագրից» ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ, ինչի մասին նախօրեին Վաշինգտոնը պաշտոնապես տեղեկացրել էր համաձայնագրի մյուս մասնակիցներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ, ենթադրաբար, ԱՄՆ­ը պայմանագրից դուրս կգա կես տարուց:

 «Ամեն դեպքում մենք կարող ենք վերանայել մեր որոշումը, եթե Ռուսաստանը վերադառնա պայմանագրի ամբողջական կատարմանը»,-նշել է Պոմպեոն: Մեջբերելով ԱՄՆ նախագահի խոսքը՝ Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն պետք է այսօրվա իրականության տեսանկյունից սթափ հայացքով գնահատի բոլոր համաձայնագրերը և հասկանա՝ արդյոք այդ պայմանագրերը մինչ օրս համընկնո՞ւմ են ԱՄՆ-ի շահերին:

«Մեր գործընկերների արձագանքը մանրամասն դիտարկելով՝ պարզ դարձավ, որ պայամանգրի կողմ մնալը այլևս մեր շահերից չի բխում»,-ասել է Պոմպեոն:

«Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից, ավելի ուշ պայմանագրին միացել է ևս 7 պետություն։ Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության նպատակներով։

ԱՄՆ-ն և Ռուսաստանը բազմիցս մեղադրել են միմյանց պայմանագիրը խախտելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]