Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Նոր զարգացումներ պատվաստանյութի հարցում. «Inovio Pharmaceuticals» ընկերություն 

Նոր զարգացումներ պատվաստանյութի հարցում. «Inovio Pharmaceuticals» ընկերություն 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իմունոթերապևտիկ «Inovio Pharmaceuticals» ընկերությունը չորեքշաբթի՝ մայիսի 20-ին հայտնել է, որ իր փորձնական պատվաստանյութը կորոնավիրուսային վարակի դեմ հանգեցրել է պաշտպանական հակամարմինների ստեղծմանը և իմունային համակարգի արձագանքին մկների և ծովախոզուկների մոտ, որոնց վրա իրականացվել են փորձերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ընկերության բաժնետոմսերը, որոնք այս տարի ավելի քան քառապատկվել են, պատվաստանյութի ստեղծման սպասումներից ելնելով, կրկին աճեցին 18%-­ով ՝ հասնելով 15,77 դոլարի:

Ներկայումս COVID-19- ի համար դեռևս չկա հաստատված բուժում կամ պատվաստանյութ: Այս ուղղությամբ աշխարհում գործում է շուրջ 100 ծրագիր: Փորձագետները կանխատեսում են, որ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութը կարող է մշակվել 12-18 ամսվա ընթացքում:

Մայիսի 19-ին «Moderna»-ն հայտարարեց, որ իր փորձնական COVID-19 պատվաստանյութը արտադրել է պաշտպանիչ հակամարմիններ առողջ կամավորների մոտ: Այս շատ վաղ փուլում ընկերության այս հաջողությունը վերջինիս մղեց առաջին տեղ գլոբալ մրցավազքում:

Իր հերթին «Inovio»-ն հայտարարել է, որ մարդկանց վրա իրենց փորձերի նախնական արդյունքները սպասվում են հունիսին: Առաջին փուլի 40 առողջ մասնակիցներին արվել է երկու ներարկում չորս շաբաթվա ընթացքում, որից հետո կատարվում են ուսումնասիրություններ ևս երկու շաբաթ: Պատվաստանյութը կոչվում է INO-4800:

Թե՛ «Moderna»-ն, թե՛ «Inovio»-ն օգտագործում են ավելի նոր տեխնոլոգիաներ: «Inovio»-ի պատվաստանյութը մշակվել է ԴՆԹ-ի բժշկական իրպլատֆորմի միջոցով, մինչդեռ «Moderna»-ի պատվաստանյութն օգտագործում է RNA (mRNA) տեխնոլոգիան: Երկու ընկերություններն էլ դեռևս չունեն շուկայում հաստատված դեղամիջոց:

Նախնական տվյալներ ստանալուց հետո «Inovio»-ն ակնկալում է դիմել ԱՄՆ պարենի և դեղամիջոցների վարչություն` երկրորդ փուլի թույլտվություն ստանալու համար, որը կարող է տեղի ունենալ հուլիսին կամ օգոստոսին:

Ընկերությունն ասել է, որ կենդանիների ուսումնասիրության վերջին արդյունքները, որոնք հրապարակվել են «Nature Communications» ամսագրում, հաստատում են ԴՆԹ դեղորայքի իր պլատֆորմի արդյունավետությունը:

Բացի այդ, ընկերությունը տեղեկացրել է, որ նախատեսում է ստուգել պատվաստանյութը ավելի խոշոր կենդանիների վրա (ներառյալ նապաստակները և կապիկները) «Challenge» ուսումնասիրության մեթոդով, ըստ որի կենդանուն միտումնավոր վարակելուց հետո կիրառվում է պատվաստանյութը՝ վարակի զարգացումը կանխելու համար:

«Inovio»-ի պատվաստանյութի մշակումը ֆինանսավորվում է համաշխարհային կոալիցիայի կողմից, և ընկերությունը հայտարարել է, որ մինչև տարեվերջ կարող է արտադրել 1 միլիոն չափաբաժին՝ լրացուցիչ փորձարկումների և արտակարգ իրավիճակների համար:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ