Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռուսական Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 2-ին կամ 5-ին

Ռուսական Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 2-ին կամ 5-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության հաջորդ մրցաշրջանի մեկնարկի օրը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առցանց հանդիպման ընթացքում որոշում է կայացվել ռուսական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի մեկնարկը տալ օգոստոսի 2-ին կամ 5-ին: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիս 21-ին:

Ավելի վաղ լուրեր կային, որ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը դադարից հետո չի վերսկսվի և երկրիչեմպիոն կհռչակվի «Զենիթ»-ը, որն այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարն է:  

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մյուս հանդիպումները կարող են անցկացվել առանցերկրպագուների:   Այժմ ռուսական Պրեմիեր լիգան դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայիպատճառով:

Ռուսաստանի առաջնությունում Սոչի քաղաքի համանուն թիմում են հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլիազգային թիմից Էրիկ Վարդանյանը և Ալեքսանդր Կարապետյանը, իսկ Եկատերինբուրգի «Ուրալ»-ում էխաղում Վարազդատ Հարոյանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]