1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կանոնակարգվում է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կանոնակարգվում է պատմամշակութային 
հուշարձանների պահպանությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրենսդրական փաթեթով հիմնարար կարգավորումներ են մտցվում պատմամշակութային հուշարձանների ինչպես պահպանման, այնպես էլ դրանց առանձին  գոտիների օգտագործման գործընթացներում, որոնց բացակայությունն այդ հարցերում կամայականությունների  եւ ենթակայական մոտեցումների տեղիք է տվել:

Պատմական մեր հարուստ ժառանգության պահպանման մակարդակը բարձրացնելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ էական լիազորություններ են տրվել տեղական ինքնակառավարման մարմիններին: Վերջիններս ոչ միայն կարող են մասնակցել հուշարձանների ամրակայման նորոգման վերականգնման, տարածքների բարեկարգման աշխատանքներին, այլեւ կանոնակարգված մեխանիզմներով մասնակցել իրենց վարչական սահմաններում գտնվող հուշարձանների պահպանությանը: Վերջիններիս տրվում է նաեւ լիազորություն կասեցնելու օրենքի խախտմամբ իրականացվող հուշարձանների ամրակայման, նորոգման կամ բարեկարգման աշխատանքները:

Փաթեթի ընդունմամբ գործադիրն ակնկալում է ամբողջությամբ կանոնակարգել բնագավառի իրավական դաշտը, նպաստել հուշարձանների պահպանության գործընթացում իրավասու մարմինների եւ հասարակության պատասխանատվության բարձրացմանը: Շատ ժողովուրդների համար երազանք է  մեր երկրում առկա նման կոթողներ ունենալը: Պատմական եւ մշակութային հարուստ ժառանգությունը մեր ժողովրդի անցյալն է, ներկան եւ ապագայի ուղեգիրը»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]