Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Եզակիներից մեկը՝ Շառլ Ազնավուր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Եզակիներից մեկը՝ Շառլ Ազնավուր

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արտիստներ կան, ովքեր իրենց արվեստի մոգականությամբ աշխարհի ընթացքը փոխում են եւ կարծես հայտարարում՝ երկիր մոլորակը միայն իր առանցքի շուրջ չի պտտվում: Այդ եզակիների թվում է ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը:

Ծնվել է  1924 թվականի  մայիսի 22-ին: Ծնողները՝ Միշա եւ Քնար Ազնավուրյանները, Մեծ եղեռնի մազապուրծներից էին: Ֆրանսիան դառնում է նրանց  փրկության օթեւանը: Փարիզի Սեն Ժերմեն  դե Պրե թաղամասում էլ ծնվում է նրանց որդին՝  Վաղինակ Շահնուր Ազնավուրյանը:

- Ի՞ նչ անուն եք տալիս նրան,- ասում է մանկաբարձուհին:

- Շահնուր,- անսահման քնքշությամբ շշնջում է մայրը:

- Շահ...ի՞նչ,- աչքերը լայն բացած հարցնում է մանկաբարձուհին:

- Շահնուր,- կրկնում է մայրը:

Մանկաբարձուհին ֆրանսուհի էր, հետեւաբար, չկարողացավ արտաբերել ո՛չ Վաղինակ եւ ո՛չ էլ Շահնուր անունը:  Նա Շահնուրը դարձրեց Շառլ՝ չիմանալով, որ այդ անունով է հայ նորածինը աշխարհ նվաճելու…

Շառլ Ազնավուրի կենսագիր Իվ Սալգը նրա առաքելությունն անվանել է Խաչակրաց արշավանք: Պատկերացրեք՝ Կասամբլանկայում,  առաջին անգամ տեղի հասարակությունը հոտընկայս ընդունեց երգչին: 1959 թ.՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո Շառլ Ազնավուրը համընդհանուր ճանաչում է ձեռք բերում: «Ազնավուրը այնպես է սեր երգում, ինչպես մինչ այս ոչ ոք չի երգել: Այդպես նա սիրում է, զգում, ապրում: Միանգամից նվաճում է մարդուն: Նա իր արվեստում մեծագույնն է»,- ֆրանսիացի շոնսոնիե եւ դերասան Մորիս Շեւալսի խոսքերն են»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]