Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն լրացուցիչ 1 մլն դոլար է հատկացնելու Հայաստանին COVID-19-ի համավարակի դեմ պայքարելու համար

ԱՄՆ-ն լրացուցիչ 1 մլն դոլար է հատկացնելու Հայաստանին COVID-19-ի համավարակի 
դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով լրացուցիչ 1 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանին COVID-19-ի համավարակի դեմ պայքարելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակից, այս աջակցությունը նախորդի հետ միասին կուղղվի հետևյալ խնդիրների լուծմանը․ 

  • Պատրաստել լաբորատոր համակարգերը;
  • Ակտիվացնել դեպքերի հայտնաբերումը և իրադարձությունների վրա հիմնված հսկողությունը;
  • Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու համար արձագանքման և պատրաստվածության մակարդակը;
  • Խթանել ռիսկերի մասին տեղեկացումը։

Ըստ աղբյուրի՝ մինչ օրս ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է մոտ 2,7 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ COVID-19-ի համավարակին Հայաստանի առավել արդյունավետ արձագանքին աջակցելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]