1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ էլեկտրամոբիլի լուսանկարը՝ կից գրառմամբ,  «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը այս էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու»,- գրել է վարչապետը։

Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը կստանձնի մայիսի 21-ին երդման հանդիսավոր արարողությամբ: Մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը նույնպես հայտարարել է, որ մտադրված է անցնել էլեկտրական շարժիչով ծառայողական ավտոմեքենաների օգտագործման: Այդ անցումը կկատարվի դրամաշնորհային միջոցներով։

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]