Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

Աշոտ Ղուլյանը հանդիպել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանին

Աշոտ Ղուլյանը հանդիպել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանին և նրան հանձնել խորհրդարանի ղեկավարումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արթուր Թովմասյանին պաշտոնը ստանձնելու առթիվ 

և մաղթել հաջողություններ: Այնուհետև  6-րդ գումարման ԱԺ նախագահը նորընտիր խորհրդարանի ղեկավարին է փոխանցել Ազգային ժողովի ղեկավարման գործառույթները:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ա. Ղուլյանին վերջին 15 տարում խորհրդարանի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու, արտաքին կապերում գրանցած ձեռքբերումների համար և վստահություն հայտնել, որ նրանց համագործակցությունը դեռ շարունակվելու է ի շահ Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ