Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանում վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 392-ով

Իրանում վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 392-ով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մայիսի 21-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 392-ով՝ ընդհանուրը դառնալով 129 հազար 341: Վերջին մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 66-ով: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 249 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Իրանում ծանր վիճակում է 2 հազար 655 վարակված անձ: Վերջին մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 1756-ով՝ ընդհանուրը կազմում է 100 հազար 564: Մինչ այժմ երկրում թեստավորվել է 746 հազար 045 անձ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]