1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄԷ­-ն Հայաստանի մարզերին կտրամադրի ավելի քան 13 տոննա սնունդ

ԱՄԷ­-ն Հայաստանի մարզերին կտրամադրի ավելի քան 13 տոննա սնունդ

ԳՅՈՒՄՐԻ, 21  ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբիի նախաձեռնությամբ, Խալիֆա բն Զայեդ ալ- Նահյան մարդասիրական կազմակերպության աջակցությամբ և ՀՀ Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ իրականացվել է բարեգործական ծրագիր, որի շրջանակում 70  սնունդ պարունակող արկղեր (ընդհանուր առմամբ շուրջ 1,3 տոննա սնունդ) են տրամադրվել Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ծրագրի շրջանակներում Հայաստանի 10 մարզերում բնակվող բազմաթիվ կարիքավոր ընտանիքների կտրամադրվի ավելի քան 13 տոննա  սնունդ։

ԱՄԷ-ն «Հիսնամյակի նախապատրաստման տարվա» շրջանակներում և նոր տիպի կորոնավիրուսի տարածման ֆոնին շարունակում է իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը ողջ աշխարհում՝ ներառյալ Հայաստանը։

Տրամադրվող բարեգործական օգնությունը կապված չէ ստացող երկրների քաղաքական ուղղվածության, աշխարհագրական դիրքի, ազգային, ռասայական կամ կրոնական պատկանելության հետ: Առաջին հերթին ուշադրություն է դարձվում մարդասիրական կողմին և ժողովուրդների կարիքներին։

Էմիրությունների մարդասիրական այս քաղաքականությունը մարմնավորվում է պետության որդեգրած հանդուրժողականության մշակույթի գործնական կիրառմամբ։

 Ինչպես տեղեկացնում են  ՀՀ­ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան մամլո գրասենյակից՝ այս մոտեցումն ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի որդեգրած արտաքին քաղաքականության ժառանգությունն է՝ արտացոլված նաև էմիրությունների ներկա տեսլականի մեջ և նպատակ է հետապնդում ամրապնդել երկրի դերը միջազգային հարթակներում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]