Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսի դեմ պայքարում կատարվող ծախսերը

Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսի դեմ պայքարում կատարվող ծախսերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակում բացված հաշվեհամարին մինչ օրս փոխանցվել է 1 մլրդ 98 մլն դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մինչ այժմ 2 մլրդ 15 մլն դրամ մենք ստացել ենք պետական բյուջեից, շուտով 1 մլրդ 420 մլն ևս կստանանք պետական բյուջեից։ Ընդհանուր առմամբ այս հիվանդության դեմ պայքարի համար տրամադրվել է 4 մլրդ 540 մլն դրամ։ Այս պահին փաստացի ծախսը, որը վճարվել է պետական հաշվեհամարից, կազմել է ընդամենը 2,4 մլրդ դրամ։ Սա շատ փոքր թիվ եմ համարում նման լայնամասշտաբ միջոցառման համար»,- նշեց Թորոսյանը և հավելեց, որ տարբեր գնահատականներով Հայաստանին այս գործողությունների համար մինչև տարվա վերջ անհրաժեշտ է լինելու 300 մլն ԱՄՆ դոլար։

Նրա խոսքով՝ ԲԿ-ներում շինարարության համար ընդհանուրը տրամադրվել է 752 մլն դրամ, որից 1-2 ամսվա ընթացքում ծախսվել է 464 մլն դրամը։

Նախարարն ասաց, որ բժշկական սարքերի համար՝ պետական բյուջեից, նվիրատվությունների և վարկային միջոցների շնորհիվ տրամադրվել է 1,6 մլրդ դրամ։ Դրանից արդեն մատակարարվել է 492 մլն դրամի սարք, սպասվում է 970 մլն դրամի, իսկ մրցութային փուլերում կծախսվի 164 մլն դրամ։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]