1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վրաստանում մայիսի 22-ից հետո կհանվեն արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը

Վրաստանում մայիսի 22-ից հետո կհանվեն արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը որոշել է չերկարաձգել պարետային ժամը, երբ մայիսի 22-ից երկրում կչեղարկվի արտակարգ դրության ռեժիմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

«Չափազանց կարևոր է աստիճանաբար, զգույշ և մտածված վերադառնալը բնականոն կյանքին՝ ինչպես տնտեսության, այնպես էլ սոցիալական առումով: Այնպես որ, կառավարությունը որոշում է կայացրել, որ արտակարգ դրությունը չի երկարաձգվի և, համատասխանաբար, չի երկարաձգվի նաև պարետային ժամը»,- ասել է Գախարիան: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ արտակարգ դրությունը հանելուց հետո կառավարության ձեռքին դեռ պետք է մնան լծակներ, որպեսզի համավարակով պայմանավորված՝ իրավիճակի վատթարացման պարագայում մտցվեն համապատասխան սահմանափակումներ: Դրա համար նա խորհրդարանին խնդրել է կատարել փոփոխություններ համապատասխան օրենսդրությունում:

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմ մտցվել է մարտի 21-ից, 10 օր անց սահմանվել է պարետային ժամ, որը գործում է ամեն օր երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]