1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Բամբիռ»-ը ներկայացրել է «Գժի հարսանիք» ալբոմի համանուն երգը

«Բամբիռ»-ը ներկայացրել է «Գժի հարսանիք» ալբոմի համանուն երգը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Բամբիռ» (The Bambir) հայկական ֆոլկ-ռոք խումբը երկրպագուների դատին է հանձնել «Գժի հարսանիք» սկավառակի երկրորդ սինգլը՝ «Գժի հարսանիք» երգը և այդ ստեղծագործության հիման վրա պատրաստված հոլովակը, որը հասանելի է  խմբի «YouTube»-ի պաշտոնական էջում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակն ստեղծել են Նարեկ Ալեքսանյանը, Արման Քոչարյանը, Վահագ Համալբաշյանը, իսկ երգը՝ Սեմ Սարյանը, Լևոն Նավասարդյանը և այլք:

«Բամբիռ» խումբը հիմնվել է 1978 թվականին Գյումրիում: Խմբի անդամներն էին Գագիկ «Ջագ» Բարսեղյանը (վոկալ, կիթառ), Գուրգեն Հակոբջանյանը (վոկալ, ֆլեյտա)  և Թաթուլ Եղիազարյանը (ջութակ)։ 1982-ին մասնակցելով Լիդի փառատոնին՝ խումբն արժանացավ «Ֆոլկ-երաժշտություն» մրցանակին։ 1992 թվականին հավաքվում է խմբի նոր սերունդը՝ Նարեկ Բարսը (վոկալ, կիթառ), Արիկ Գրիգորյանը (վոկալ, ֆլեյտա), Արման Քոչարյանը (բաս-կիթառ) և Աշոտ Կորգանյանը (հարվածային գործիքներ):

2003 թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը խումբն արժանանում է «Լավագույն ռոք-խումբ» մրցանակի։ 2004-ին «Բամբիռ»-ը ներկայացրեց «Սալաօ» ռոք-օպերան՝ ըստ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» պատմվածքի։ Նույն թվականին խումբը մի շարք համերգներով ելույթ է ունենում Իրանում: 2007-ին Աշոտ Կորգանյանը  լքում է խումբը, և թմբկահարի տեղը խմբում զբաղեցնում է Վարդան Փարեմուզյանը։ 2010 թվականին խումբը «That's Fine With Us» երգով մասնակցում է Eurovoice միջազգային մրցույթին և զբաղեցնում երրորդ տեղը:

Այժմ խմբին միացել է քանոնահարուհի Մար Մարգարյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]