1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում COVID-19-ի ասիմպտոմ դեպքերում պացիենտները տուն կուղարկվեն

Հայաստանում COVID-19-ի ասիմպտոմ դեպքերում պացիենտները տուն կուղարկվեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում մայիսի 22-ից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մի շարք քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև, մեկուսացման վայրերից կվերադառնան տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մայիսի 22-ից հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև կամ ասիմպտոմ պացիենտներին կուղարկենք տուն, որպեսզի նրանք շարունակեն իրենց ինքնամեկուսացումը տանը, իհարկե, բժիշկների հսկողությամբ։ Նոր քաղաքացիները, որոնց մոտ կհաստատվի կորոնավիրուսը, սակայն փաստացի չեն ունենա բուժօգնության կարիք՝ կմնան տանը, կրկին բժիշկների հսկողությամբ։ Մենք չենք բացառում, որ ասիմպտոմ դեպքերը կարող են ինչ-որ փուլում բուժման կարիք ունենալ, և մենք պետք է բաց չթողնենք այդ կարիքի բացահայտման պահը, ինչից հետո շատ արագ կերպով կարողանանք կազմակերպել տվյալ քաղաքացու բուժման պրոցեսը»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ արդեն 3-րդ օրն է, որ ընթանում են ինտենսիվ հեռավար դասընթացներ Առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների, բուժքույրերի և կառավարիչների համար, որպեսզի այդ ամենը լինի շատ կազմակերպված և Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կարգով։

Թորոսյանը շեշտեց, որ քաղաքացիներին տուն ուղարկելով՝ իրենք չեն զրկում նրանց բուժման հնարավորությունից, այլ պարզապես փոխում են հիվանդության վարման մեր ռազմավարությունը։

Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5606 դեպք, որոնցից 2 581-ն` առողջացած: Թեստավորվել է 45 822 քաղաքացի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 928 պացիենտ, արձանագրվել է մահվան 70 դեպք:

Արձանագրվել է նաև մահվան 27 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ի ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ի ժամը 17:00-ն ժամկետով:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]