Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Սերիա Ա-ի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին

Սերիա Ա-ի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է իտալական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նախօրեին էլ պարզ էր, որ  Իտալիայի ֆուտբոլի առաջնության 2019/20 մրցաշրջանը պետք է եզրափակվի մինչև օգոստոսի 20-ը: Մինչ օգոստոսի 20-ը պետք է ավարտին հասցվեն նաև Իտալիայի գավաթի խաղարկությունը, երկրորդ և երրորդ դիվիզիոնների մրցաշարերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները:

Իտալական մի շարք ակումբներ` «Կալյարին», «Ատալանտան», «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Սամպդորիան», «Վերոնան» և «Ջենովան» չեն ցանկանում նորից մարզվել: Ակումբների ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ֆուտբոլիստների և թիմերի սպասարկող անձնակազմերի համար նախատեսված անվտանգության նորմերից, ըստ որոնց, եթե որևէ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա թիմն ամբողջապես պետք է երկշաբաթյա մեկուսացման անցնի:   

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:   

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ