Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչու պետք է զարկ տալ եգիպտացորենի մշակությանը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչու պետք է զարկ տալ եգիպտացորենի 
մշակությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արդի հայերենի բացատրական բառարանում (Էդուարդ Աղայան, 1976) այն նշվում է իբրեւ հացազգիների ընտանիքին պատկանող միամյա կողրավոր բույս, սիմինդր, ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում (Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1969)՝ դարձյալ սիմինդր: Հայերէն բացատրական բառարանում (Ստեփան Մալխասեանց, 1944) սիմինդրին զուգահեռ նշվում է՝ լազութ, մայծ: Իսկ հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանում (Աշոտ Սուքիասյան. ԵՊՀ. 2009) այն մսրացորեն, քուքուռիկ, խնդող, խուրմած կորեկ է կոչվում: 1967 թ. Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչության հայոց լեզվի հոմանիշների բառարանում ասվում է նաեւ հնդիկ ցորեն, հեքըմա ցորեն, խամբար, մուրմուրղան:

Այս ամենը վերաբերում է շատերիս սիրելի եգիպտացորենին: Որ, ինչպես Ղեւոնդ Ալիշանն է վկայում «Հայ-Բուսակ կամ Հայկական բուսաբառութիւն» երկում, Հայաստանում մշակվում է 17-րդ դարի վերջից:

Նաեւ՝ որ մշակման լավ ավանդույթներ է ունեցել Խորհրդային Հայաստանում: Որ Խորհրդային միության փլուզումից հետո, առաջին անգամ 2008 թ. Արմավիրում հողի սեփականատերերը փորձել են զբաղվել եգիպտացորենի մշակությամբ: 2013-2014 թթ. պետությունը այս խնդրին այնքան ուշադրություն դարձրեց, որ անգամ կառավարության որոշում ընդունեց, ըստ որի՝ մեր երկրում պետք է կազմակերպվի եգիպտացորենի արտադրություն:

Հետո եգիպտացորենի մշակության անհրաժեշտության մասին կարծես սկսեցին չխոսել: Ո՞րն էր պատճառը, չարդարացրե՞ց իրեն, չափազանցվա՞ծ էին եգիպտացորենի այդքա՜ն արժեքավորության մասին պնդումները, թե՞ այլ պատճառ կար… »:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ