Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ադրբեջանը 1915-ի թուրքական քաղաքականության կրողն է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ադրբեջանը 1915-ի թուրքական 
քաղաքականության կրողն է

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանը մայիսի 18-ից Նախիջեւանում անցկացնում է հնգօրյա օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություններ, որոնք ունեն բացառապես հարձակողական բնույթ։ Դեռեւս մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը դատապարտել էր Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող զորավարժության անցկացումը, առավել եւս, որ այն տեղի է ունենում համավարակի պայմաններում։  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ վերջին զորավարժությունը մարտին էր տեղի ունեցել, իսկ նման զորավարժություններն անցկացվում են սովորաբար տարին չորս անգամ։

Պատգամավորի խոսքով, պետք է ցույց տալ միջազգային գործընկերներին, որ Ադրբեջանը շարունակում է թուրքական քաղաքականությունը, ինչը ցույց կտա խնդրի բարոյական կողմը։ «Փաստացի Ադրբեջանն ուզում է իրագործել այն, ինչ 1915 թվին չկարողացավ ավարտին հասցնել Թուրքիան։ Ադրբեջանը հենց այդ քաղաքականության կրողն ու իրագործողն է։ Դրանով է պայմանավորված մեր այն դիրքորոշումը, որ հետքայլի տեղ չկա՝ անվտանգությունը զիջման ենթակա չէ եւ դա կենսական անվտանգության հարց է։ Կենսական է նրանով, որ լուծում ենք մեր գոյության խնդիրը։ Մեկ անգամ արդեն՝ 1915 թվականին բախվել ենք դրա հետ, երբ մեզ կոտորեցին եւ հայրենազրկեցին։ Երկրորդ անգամ նման բան թույլ չենք տա։ Դրա պատասխանը մենք տվել ենք 1980-ականների վերջին եւ 90-ականների սկզբին Արցախի ազատագրմամբ»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանը ցանկանում է տարածաշրջանում ազատվել հայերից, սակայն մենք շարունակելու ենք պաշտպանել մեր գոյության եւ ապրելու իրավունքը մեր հայրենիքում»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ