Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լոնդոնը պատրաստ է ընդունել Euro-2020-ի խաղերը

Լոնդոնը պատրաստ է ընդունել Euro-2020-ի խաղերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնը պատրաստ է ընդունել Եվրո-2020-ի խաղերը, որոնք կկայանան հաջորդ տարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբայս մասին հայտնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը: Նախօրեին անգլիական ԶԼՄ-ներում լուրեր էին հայտնվել, որ Լոնդոնը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հաջորդ տարի չի կարողանա ընդունել Եվրոպայի հոբելյանական առաջնության խմբային փուլի և եզրափակիչ հանդիպումները: Բայց կազմակերպիչները վստահեցրել են, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը կընդունի Եվրո-2020-ի հանդիպումները:

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, թե ուզում է, որ Եվրոպայի հոբելյանական առաջնությունն անցկացվի 12 քաղաքներում՝ անկախ նրանից, որ մրցաշարը հետաձգվել է մեկ տարով: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին`հունիսի 11-ից հուլիսի 11-ըԵվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]