Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունը 30 հազ. դոլար օգնություն  է հատկացնում լիբանանահայ գաղութին

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունը 30 հազ. դոլար օգնություն  է հատկացնում 
լիբանանահայ գաղութին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունը 30 հազ. դոլար մարդասիրական օգնություն է հատկացնում լիբանանահայ գաղութի երեք կազմակերպությունների՝ Լիբանանի ծանր տնտեսական պայմանները և նոր կորոնավիրուսի ստեղծած իրավիճակը հաղթահարելու համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունից։

«Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Բաժանմունքը 30.000 ամերիկեան տոլար կը տրամադրէ ընկերային ծառայութիւններ մատուցող լիբանանահայ երեք կազմակերպութիւններու՝ քաջալերելու երկրին ծանր տնտեսական պայմաններուն եւ Քովիտ 19-ին ստեղծած բժշկական տագնապը յաղթահարելու համար անոնց նախաձեռնած մարդասիրական աշխատանքները: 

Իւրաքանչիւրը 10.000 ամերիկեան տոլարի օժանդակութիւն ստացող երեք կազմակերպութիւններն են.-

-          Լիբանանահայ Օգնութեան Խաչ (ԼՕԽ)

-          Հայ Կրթական Բարեսիրական Կազմակերպութիւն (ՀԿԲՄ)

-          Հաուըրտ Գարակէօզեան Հաստատութիւն

Տրամադրուելիք նպաստները պիտի օգնեն այս կազմակերպութիւններուն շարունակել լիբանանահայ գաղութի կարիքաւորներուն սնունդի, դեղորայքի եւ բժշկական ծառայութիւններ մատուցելու իրենց նախաձեռնած աշխատանքները: 

Այս նուիրատուութիւնը համահունչ է լիբանանահայ կրթական ոլորտէն ներս Հիմնարկութեան նախաձեռնած աշխատանքներուն:  Հոսկէ մեկնելով, դեկտեմբեր 2019-ին եւ յունուար 2020-ին, Հիմնարկութիւնը նիւթական օժանդակութիւն տրամադրած էր Լիբանանի մէջ գործող 18 հայկական վարժարաններուն: Մարդասիրական այս օգնութիւնը կ'ամբողջացնէ Քովիտ-19-ին վերաբերող բժշկական սարքեր ապահովելու նպատակով Հայաստանին ղրկուած օժանդակութիւնը: 

Հայկական Բաժանմունքին կողմէ կատարուած այս նուիրատուութիւնը մաս կը կազմէ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Քովիտ-19-ին վերաբերող ընդարձակ ծրագիրներուն: Ան պսակաձեւ ժահրին ստեղծած տագնապը յաղթահարելու նպատակով Բաժանմունքին նախաձեռնած տարբեր ծրագիրներէն մէկն է»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]