Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լուսինե Սահակյանը հաղթել է Վանաձորի թատրոնի տնօրենի մրցույթում

Լուսինե Սահակյանը հաղթել է Վանաձորի թատրոնի տնօրենի մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանը հաղթել է թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթը պետք է անցկացվեր մարտի 17-ին, բայց կորոնավիրուսի տարածման պատճառով այն հետաձգվել է և տեղի է ունեցել մայիսի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:

Մեզ հետ զրույցում Սահակյանը, խոսելով թատրոնի հետագա աշխատանքի մասին, ասաց, որ, ավաղ, հարմարվել են կորոնավիրուսի հետ ապրելուն: «Ակտիվ գործունեություն ծավալելով վիրտուալ հարթակներում՝ փորձում ենք չկորցնել կապը հանդիսատեսի հետ: Հանդիսատես-թատրոն կենդանի շփումն այլ է, բայց մեկուսացված վիճակում անգամ անում ենք հնարավորը մարդկանց մշակույթին հաղորդակից դարձնելու համար»,-նշեց Սահակյանը:

Լուսինե Սահակյանի խոսքով՝ շուտով փոքր խմբերով սկսելու են ներկայացումների փորձերը: «Ըստ մեր նախնական ծրագրերի՝ արդեն իսկ պետք է երկու առաջնախաղ հանձնած լինեինք, բայց ունենք այն, ինչ ունենք: Մոնոնեկայացումներ ենք պատրաստելու: Մեր թատրոնի ետնաբակը հրաշալի հնարավորություն է ընձեռում բացօթյա բեմադրությունների համար: Հնարավոր է՝ հետագայում ետնաբակում ցերեկային ներկայացումներ կազմակերպվեն»,-եզրափակեց թատրոնի տնօրենը՝ առողջություն մաղթելով բոլորին:

Լուսինե Սահակյանից բացի մրցույթին մասնակցել է ևս 3 անձ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից չբացահայտեցին դիմորդների անունները՝ նշելով, որ դա փակ ինֆորմացիա է:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]