Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հունիս

Բալին միջազգային զբոսաշրջիկների համար բաց կլինի հոկտեմբերից

Բալին միջազգային զբոսաշրջիկների համար բաց կլինի հոկտեմբերից

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայում գտնվող Բալի կղզին միջազգային զբոսաշրջիկների համար բաց կլինի հոկտեմբերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով «The Jakarta Post»-ին:

«Համավարակի ընթացքում Բալի կղզում ընդամենը 371 վարակվածության դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է: Դա շատ ցածր ցուցանիշ է՝ համեմատած Ինդոնեզիայի այլ տարածքների հետ»,-նշում է պարբերականը:

Եթե Բալիում հնարավոր լինի պահպանել բարենպաստ համաճարակային իրավիճակ, ապա իշխանությունները կարող են կղզին բացել միջազգային զբոսաշրջիկների համար արդեն հոկտեմբերից: Պարբերականը նշում է, որ Ինդոնեզիայի տնտեսության համար զբոսաշրջությունը կարևոր նշանակություն ունի: Այս ոլորտից է կախված բնակչության 80 տոկոսը: Այսօր Ինդոնեզիայի տնտեսությունը զգալի տուժել է:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ