Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արարատ 73»-ի արձանախմբի գողության փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

«Արարատ 73»-ի արձանախմբի գողության փաստով ոստիկանությունում նյութեր են 
նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արարատ 73»-ի հաղթանակներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության փաստով ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նշելով, որ այս պահին այլ մանրամասներ չեն կարող ներկայացնել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գողացել են «Արարատ 73»-ին նվիրված արձանախմբի մի քանի արձան: Հանցագործները պոկել և տարել են երրորդ շարքում տեղադրված Նիկիտա Սիմոնյանի, Ռոբերտ Ծաղիկյանի, Օնիկ Աբրահամյանի, Հարություն Քեհեյանին արձանները:

Արձանախումբը տեղադրվել էր 2016 թվականին և նվիրված է «Արարատ 73»-ի փառահեղ հաղթանակներին:

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]