Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հունիս

Գործարանների և ՊՆ-ի հետ սերտ համագործակցություն. Ինչ է անում ԲՏԱՆ-ը ռազմարդյունաբերության ոլորտում

Գործարանների և ՊՆ-ի հետ սերտ համագործակցություն. Ինչ է անում ԲՏԱՆ-ը 
ռազմարդյունաբերության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ռազմարդունաբերության ոլորտի աշխատանքը դարձնում է համակարգված. Պատշպանության նախարարության և ռազմարդյունաբերական ընկերությունների հետ սերտ համագործակցության արդյունքում ձևավորում է հստակ շղթա՝ շահագրգիռ բոլոր կողմերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խոսեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը՝ տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց հանդիպմանը:

«Ունենք ռազմական արդունաբերության հատվածի համար բյուջեի կրկնապատկում, որը կարծում եմ՝ կարևորագույն կետերից մեկն է: Ունենք 4 ռազմական գործարաններ, որոնք անցել են մեր ենթակայության տակ, սերտ համագործակցում ենք նրանց հետ: Ամեն գործարանի հետ առանձին աշխատում ենք իրենց տեսլականի, ռազմավարության և ծառայությունների կոնկրետացման, հստակեցման հատվածով»,-ասաց Ծատուրյանը:

Նախարարությունը միևնույն ժամանակ սերտ կապի մեջ է Պաշտպանության նախարարության, դրա ենթակայության կառույցների հետ՝ հասկանալու խնդիրները, պահանջները,  տեխնոլոգիական հատվածում դրանց ավտոմատացման հնարավորությունը, հետո դրանք ճիշտ ձևակերպելու և ռազմարդյունաբերության հատվածում գործող բարձր տեխնոլագիական ընկերություններին ներկայացնելու համար: Այսպիսով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմավարության մեջ բավականին մեծ տեղ է հատկացված հետազոտությունների հատվածին: Փորձում են հասկանալ ռազմարդյունաբերության ոլորտի խնդիրները, ճիշտ ձևով ձևակերպել դրանք և ներկայացնել ընկերություններին:

«Ընկերությունները հիմնականում գիտահետազոտական աշխատանք են անում, և այդ աշխատանքում նրանց գիտելիքների կիրառումն ու ստեղծված լուծումների կյանքի կոչումը միևնույն ժամանակ շղթայական կապված է դրանց արտադրության հետ: Ունենք 4 ռազմական  գործարաններ, որոնք անցել են մեր ենթակայության տակ: Դրանք հիմնականում վերանորոգման աշխատանքներ են կատարում և որոշակի արտադրություններ ունեն»,-ասաց փոխնախարարն ու նշեց՝ աշխատում են կապը սերտացնելու, շղթան ամբողջացնելու և էկոհամակարգի ձևավորման ուղղությամբ: 

Ծատուրյանը նկատեց՝ մինչև այժմ համակարգը գործել է շատ դիսկրետ, ամեն մեկը փորձել է իր խնդիրը լուծել: «Եվ մենք նախարարության կարևորագույն քայլն ենք համարում ամբողջը համակարգել  և այդ շղթան իրար միացնել, որպեսզի էկոհամակարգը ճիշտ աշխատի և ընդհանուր նպատակին ճիշտ ծառայի»,-ասաց Ծատուրյանը

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ