1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Համազգային թատրոնի շենքի շինարարությունը շարունակվում է

Համազգային թատրոնի շենքի շինարարությունը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման շինանարարական աշխատանքն ընթանում է անգամ արտակարգ իրավիճակի պայմաններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը շինհրապարակից տեսաձայնագրությամբ ներկայացնում է կատարված աշխատանքի ծավալներն ու ընդգծում, որ որդեն պատրաստ է բեմատուփը:

«Երկար դադարից հետո մենք կրկին մեր թատրոնի շինհրապարակում ենք: Նորությունները շատ են. սալիկապատված են միջանցքներն ու հարդարման սենյակները»,-նշում է Նավասարդյանը:

Նա անդրադառնում է թատրոնի արտաքին տեսքին՝ շեշտելով, որ հաճախ մշակութային կառույցները ճանաչում են հենց արտաքին տեսքով: «Այժմ ընթանում են թատրոնի երեսպատման աշխատանքները, օգտագործվում են հայկական քարեր: Գեղեցիկ, ճաշակով և ժամանակակից թատրոն ենք ունենալու և՛ ձևով, և՛ բովանդակությամբ»,-հավաստիացնում է Արման Նավասարդյանը:

Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին մեծանուն դերասան Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ: Այն գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում և մինչ օրս սեփական շենք չունի: 

Թատրոնի համար նախատեսված նոր շենքը կառուցվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարևանությամբ գտնվող Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի վթարային շենքի տեղում:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]