Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վանաձորի թատրոնը Երեխաների պաշտպանության միջազգային oրվա առթիվ ասմունքի մրցույթ է անցկացնում

Վանաձորի թատրոնը Երեխաների պաշտպանության միջազգային oրվա առթիվ 
ասմունքի մրցույթ է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան՝ հունիսի 1-ին ընդառաջ նախաձեռնել է ասմունքի մրցույթ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթին կարող են մասնակցել 4-8 տարեկան երեխաները։

Մասնակիցները տեսատարբերակով պետք է ներկայացնեն հայ գրողների ստեղծագործություններից հատվածներ: Տեսանյութը չպետք է գերազանցի մեկ րոպեն:

Այն անհրաժեշտ է ուղարկել թատրոնի էլեկտրոնային փոստի հասցեին` [email protected]՝ կից նշելով մասնակցի անունը, ազգանունը և տարիքը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 30-նն է, իսկ արդյունքների ամփոփումը տեղի կունենա հունիսի 1-ին ժամը 13:00-ին։ Մրցույթում հաղթած երեք լավագույնները կստանան անակնկալ նվերներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]