Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում սրճարանի այցելուն կրակել է դիմակ կրելու խնդրանքով իրեն դիմած խոհարարի վրա

ԱՄՆ-ում սրճարանի այցելուն կրակել է դիմակ կրելու խնդրանքով իրեն դիմած 
խոհարարի վրա

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի սրճարաններից մեկում տղամարդը կրակել է խոհարարի վրա, որը մի քանի անգամ խնդրել է դիմակ կրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով տեղական KDVR հեռուստաընկերությանը:

Դեպքը տեղի է ունեցել նախորդ շաբաթ: Սրճարանի աշխատակիցները ոստիկանությանը հայտնել են, որ երիտասարդ մի տղա եկել էր սրճարան առանց դիմակի: Մատուցողուհին հայտնել է, որ կարող է սպասարկել, եթե նա կրի պաշտպանիչ դիմակ: Երիտասարդը դուրս է եկել, վերադարձել է դիմակով, սակայն կրկին այն չի կրել: Այդ ժամանակ սրճարանի աշխատակիցները կրկին ասել են, որ սահմանված կարգի համաձայն նա պետք է կրի դիմակ, հակառակ դեպքում նրա պատվերը չեն կարող ընդունել: Երիտասարդը հանել է զենքը և սպառնալիքներ հնչեցրել խոհարարի հասցեին: Իրադարձությունը զարգացել է նաև հաջորդ օրը: Երիտասարդը կրկին եկել է սրճարան և ենթադրաբար հարվածել խոհարարի դեմքին: Խոհարարը փորձել է փրկվել փախչելով, սակայն երիտասարդը կրակել է նրա ուղղությամբ: Խոհարարը տեղափոխվել է հիվանդանոց, նա թեթև վնասվածք է ստացած եղել, շուտով դուրս է գրվել: Ոստիկանությունը երիտասարդին ձերբակալել է սպանության փորձի մեղադրանքով:

ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով առաջինն է աշխարհում: Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալներով երկրում վարակվածների ընդհանուր թիվն անցել է 1.5 միլիոնից, մահացածներինը՝ 90 հազարից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]