Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լոնդոնը դեռ չի հաստատել` կընդունի արդյոք Euro-2020-ի խաղերը

Լոնդոնը դեռ չի հաստատել` կընդունի արդյոք Euro-2020-ի խաղերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնը դեռևս չի հաստատել, որ պատրաստ է հաջորդ տարի ընդունել Euro-2020-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի ֆուտբոլի ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն, հետաձգել է առցանց կոնֆերանսը, քանի որ անգլիական կողմը դեռևս չի հաստատել, որ մյուս տարի ընդունակ կլինի անցկացնել Եվրոպայի հոբելյանական առաջնության մի շարք հանդիպումները, ինչպես նաև եզրափակիչ խաղը:

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, թե ուզում է, որ Եվրոպայի հոբելյանական առաջնությունն անցկացվի 12 քաղաքներում՝ անկախ նրանից, որ մրցաշարը հետաձգվել է մեկ տարով: Հյուրընկալող քաղաքների կազմկոմիտեները մինչև ապրիլի 30 պետք է համապատասխան նամակ ուղարկեին՝ ՈՒԵՖԱ-ին իրենց մասնակցությունը ևս մեկ անգամ փաստելով:  Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին`հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]