Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Պետք է հստակեցվեն տեղեկատվության շրջանակները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Պետք է հստակեցվեն տեղեկատվության 
շրջանակները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ստորագրության բացակայության հիմնավորմամբ տեղեկատվություն հայցողներին չպատասխանելու դեպքերը շատ են, որոնք էականորեն խախտում են քաղաքացու եւ լրատվամիջոցների տեղեկատվություն փնտրելու ու տարածելու իրավունքը: Նույնսիկ եթե դիմումի հասցեատերը կրկնակի՝ արդեն ստորագրված դիմում է ուղղում տեղեկատվությունը տնօրինողին՝ այն շատ դեպքերում դառնում է ժամանակավրեպ: Իրավական նախագծերի միասնական էլեկտրոնային հարթակում  արդարադատության նախարարության շրջանառության մեջ դրած օրինագծով նախատեսվում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածից հանել գրության համար սահմանված քաղաքացիության եւ ստորագրության պահանջները: Լիազոր մարմինն այս փոփոխությունը հիմնավորում է նրանով, որ հանրային տեղեկատվության տրամադրման դեպքում դիմողի անձը պարզելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նման տեղեկատվությունը պետք է տրամադրվի ցանկացած դեպքում: Հանրային տեղեկատվության մատչելիության սահմանափակումը պայմանավորված չէ անձանցով: Եթե առկա են տեղեկատվության տրամադրման սահմանափակման հիմքեր, ապա դրանք սահմանափակ են բոլորի համար: Ըստ արդարադատության նախարարության բերած հիմնավորման,  եթե տեղեկատվությունն անարգել տրամադրվում է մեկին, ապա այն կարող է հրապարակային դառնալ եւ հասանելի լինել բոլորի համար: Ոլորտի լիազոր գերատեսչությունը նաեւ փաստում է, որ մեկ ամիս առաջ կառավարության հավանությանն արժանացած  «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով նախատեսված են նաեւ անանուն հարցումներ»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]