1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սահմանափակումների վերացումը նոր պահանջներ է թելադրում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սահմանափակումների վերացումը նոր 
պահանջներ է թելադրում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մայիսի 18-ից հանրային տրանսպորտի ամբողջովին գործարկումը,  առեւտրի կետերի բացումը, հանրային սննդի  օբյեկտների ծառայությունների մատուցումը, մարզասրահների եւ այլ վայրերի շահագործումը բոլորովին նոր իրավիճակ են պարտադրում: Բոլոր սահմանափակումների թուլացումները որքան էլ ուղեկցվեն համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, դրանք չեն կարող արդյունավետ լինել, եթե չփոխվի մարդկանց վարքագիծը եւ չմեծանա սոցիալական պատասխանատվությունը: Ինչպե՞ս պետք է  ազգաբնակչությանը նոր իրավիճակին ինտեգրել եւ դիմակներ կրելը պարտադիր կենսական պահանջ  դարձնել, այս եւ այլ հարցերի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, հեպատոլոգիայի բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանի հետ:

Սահմանափակումների վերացումը եւ բնակչության պահանջներին ընդառաջ գնալը, նրա դիտարկմամբ, պետք է փոխադարձաբար մեծացնեն ժողովրդի սոցիալական պատասխանատվությունը եւ նոր մշակույթին ինտեգրեն: Որքան համահունչ մոտեցումներ լինեն, այնքան ինֆեկցումը եւ մահացության ցուցանիշը հետագայում ավելի ցածր կլինեն: Վարակաբանի խոսքով, պարետի հրամանով առաջ քաշված նոր մոտեցումներն ու պահանջները պետք է կիրառելի լինեն անխտիր բոլորի համար, եւ կիրառելի ոչ միայն հասարակական տրանսպորտում, երթուղային տաքսիում, այլեւ առեւտրի կենտրոններում եւ հանրային այլ վայրերում»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]