Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հանրայնացվում են պատկերասրահի հավաքածուները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հանրայնացվում են պատկերասրահի 
հավաքածուները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը, ի տարբերություն էլեկտրոնային հարթակներում աշխատելու փորձ չունեցող թանգարանների, հանկարծակիի չբերեց Հայաստանի ազգային պատկերասրահին: «Ֆեյսբուքյան» եւ այլ սոցիալական էջերին հետեւելիս տեսնում ենք, որ կարանտինային օրերին ՀԱՊ-ը վարպետորեն անցել է առցանց աշխատելու տարբերակին: «Հայաստանի ազգային պատկերասրահը եկող տարի տոնում է հիմնադրման 100-ամյակը: Այս առիթով յուրաքանչյուր օր տեղադրում ենք ՀԱՊ-ի շենքի հիմնադրման, ֆոնդերի, հավաքածուի,  ինչպես նաեւ տարիների վաստակ ունեցող եւ ունեցած աշխատակիցների մասին համառոտ տեղեկատվություն,  արխիվում պահվող լուսանկարների հրապարակում, ի դեպ, կան լուսանկարներ, որ առաջին անգամ են տեղադրվում: Այս նույն սկզբունքով արխիվից դուրս են  բերվել եւ ցուցադրվում են հաղորդումներ, որոնք հանրայնացնում են թանգարանի մշտական հավաքածուն, ֆիլմեր, որոնք պատմում են  այս կամ այն ժամանակաշրջանում ստեղծագործած անվանի արվեստագետների մասին»,- այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀԱՊ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Նիկողոսյանը:

Առցանց աշխատելու հետաքրքիր ձեւաչափ է մշակել նաեւ պատկերասրահի կրթական ծրագրերի բաժինը: Ա. Նիկողոսյանի խոսքով` այս բաժինը տարիների փորձ ունի, ինտերակտիվ էքսկուրսիաները միշտ մեծ արձագանք են ունեցել թանգարանում: Այս տարի, հասկանալի պատճառներով, տեղի չունեցան մշակութասերների ամենասիրելի միջոցառումները` կապված Թանգարանների միջազգային օրվա եւ Թանգարանային գիշերվա հետ: Առաջինի դեպքում օրը նշելու ձեւաչափը փոխվեց, եւ Ազգային պատկերասրահը Հայաստանի այլ թանգարանների հետ դրան մասնակցեց առցանց տարբերակով»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ