Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հերթական աջակցության ծրագիրը՝ ամենախոցելի սոցխմբերից մեկին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հերթական աջակցության ծրագիրը՝ 
ամենախոցելի սոցխմբերից մեկին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պետական վիճակագրության վերջին տվյալներով, Հայաստանում բնակվում  է  465 հազարից ավելի թոշակառու, որից 462-ն աշխատանքային կենսաթոշակառու է, 1811 տարեց ստանում է զինծառայության հետ կապված կենսաթոշակ, իսկ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստացողների թիվը 682 է: Հայաստանում միջին կենսաթոշակը  մոտ 45 հազար դրամ է: Կենսաթոշակառուների  միայն 20 տոկոսն է, որ ստանում է 55 հազարից ավելի թոշակ, մյուսների տարիքային նպաստի չափը տատանվում է 30-45 հազար դրամի սահմաններում: Ակնհայտ է, որ այդ գումարը շատ դեպքերում բավարար չէ տարեց բնակչության առաջնային կենսական պահանջները բավարարելու համար: Պատահական չէ, որ 80 հազարից ավելի թոշակառուներ նաեւ աշխատում են: Հատկապես ծանր է այն տարեցների վիճակը, որոնք չունեն  խնամող զավակներ եւ միայնակ են ապրում:

Հայաստանի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է 250-ից ավելի անձ, որոնցից 74-ը միայնակ է: Վերջիններիս կոմունալ վճարների փոխհատուցման նպատակով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը, անկանխիկ եղանակով վճարման համար հաշվի բացման, սպասարկման օրինակելի պայմանագրի ձեւը եւ գումարի չափը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որը ներկայացվել է հանրային քննարկման»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]