Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

ԳԱՎԱՌ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Խոսրով Խլղաթյան): Սեւանա լճի մակարդակը 2020 թվականի մայիսի ընթացքում բարձրացման հերթական նիշն է գրանցել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի մայիսի 19-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 72 սանտիմետր բարձրության վրա, ինչը 5 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարի 9-ից մինչեւ մայիսի 19-ը ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 90 միլիոն 885 հազար խմ ջուր: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի ավելացում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]