Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Համավարակը Եվրոպայում փլուզել է ավտոշուկան

Համավարակը Եվրոպայում փլուզել է ավտոշուկան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է խոշորածավալ փլուզման Եվրոպայի ավտոշուկայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ 2020 թվականի ապրիլին, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ԵՄ-ում թեթև մարդատար ավտոմեքենաների վաճառքը նվազել է 76.3 տոկոսով: Տվյալները ներկայացրել է Ավտոմոբիլների եվրոպական արտադրողների ասոցիացիան: Նրա տվյալներով, սա ամսվա ամենաուժեղ անկումն է:

2020 թվականի 4 ամսվա կտրվածքով Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքն անկում է ապրել 38.5 տոկոսով: Վիճակագրության մեջ ներառված են ԵՄ անդամ երկրները, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան: Վաճառքի գրեթե ամբողջական դադարեցում է նկատվում Իտալիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում:

Դրա հետ մեկտեղ, զգալի անկում են ապրել նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալները, հատկապես տուժել են այն երկրները, որտեղ կորոնավիրուսի դեմ պայքարի ամենախիստ պահանջներն են եղել, Իտալիա (97,6 տոկոս անկում), Իսպանիա (96,5 տոկոս), Բելգիա (90,1տոկոս), Ֆրանսիա (88,8 տոկոս), Իռլանդիա (96,1 տոկոս), Գերմանիա (61,1 տոկոս):

Շուկայի փլուզման պատճառ է դարձել մի քանի շաբաթով արտադրության ամբողջական դադարեցումը, ինչպես նաև դիլերային կենտրոնների փակումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]