Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՌԴ-ում արդեն 4-րդ օրն է գրանցվել է 10 հազարից պակաս կորոնավիուսով վարակի նոր դեպք

ՌԴ-ում արդեն 4-րդ օրն է գրանցվել է 10 հազարից պակաս կորոնավիուսով վարակի 
նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 9 հազար 263-ով: Օրվա կտրվածքով նոր դեպքերի ավելացումն արդեն 4 օր շարունակ 10 հազարից պակաս է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ ներկայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 299 հազար 941 է: Հաստատված նոր դեպքերի զգալի մասը գրանցվել է Մոսկվայի մարզում, Սանկտ Պետերբուրգում: Նրանցից 3 հազար 988-ի դեպքում ախտանշաններ չեն եղել:

Այս անգամ ռեկորդային թվով ապաքինվածներ են գրանցվել, 5 հազար 921 մարդ դուրս է գրվել: Ընդհանուր առմամբ, երկրում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված 76 հազար 130 մարդ: Վերջին մեկ օրում Ռուսաստանում մահացել է 115 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 2 հազար 837 է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]