Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արդարամտություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արդարամտություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...Այսօրվա մեր կյանքում առավել անցանկալի երեւույթներից է ցուցադրական-հաշվենկատ արդարամտությունը: Անձը լռում է, երբ շրջապատում եղած անարդարություններն իրեն անձամբ չեն վնասում, սակայն արդարությունից է խոսում, բողոքում, գանգատվում է անարդարությունից, երբ արդեն հերթը իրեն է հասնում: Նման դիր-քորոշումը, իհարկե, հեռու է արդարության իրական զգացումից, սկզբունքային արդարամտությունից: Առաջին տեսակը Հեգելը շատ դիպուկ անվանել է «անձնային ատելություն», «կույր ատելություն», երբ մարդը վրդովվում է անձամբ իրեն հասցված վիրավորանքից, իր իրավունքների սահմանափակումից եւ ձգտում է վիրավորողի դեմ շրջել այդկերպ խախտված իրավունքը: Երկրորդ տեսակը «արդարացի զայրույթն» է, սկզբունքային դիրքորոշումը, երբ անձը ձգտում է պատժել վիրավո¬րանք հասցնողին «ոչ թե իր՝ այդ անձի իրավունքների խախտման, այլ իր ըմբռնումների խախտման, պարտքի ըմբռնման խախտման համար»: Ինքնին հասկանալի է, որ հենց այս երկրորդ տեսակի արդարամտության ձեւավորումը (նաեւ՝ հանրայնորեն տարա¬ծումն ու ամրապնդումը) պիտի լինի մեր նպատակը:

Իսկ առաջին տեսակը՝ «կույր արդարամտությունը», մեզ՝ հայերիս ամենից շատ պատուհասող իրողությունն է: Որքա՜ն հաճախ է մեր կյանքում խաղարկվում «մի կաթիլ մեղրի» ողբերգությունը. «Ո՞նց թե դու իմ շանը զարկե՜ս, // Դե, զարկելը հիմի դու տես...»: Որքա՜ն արագ է սաստկանում մեր վիճաբանությունը եւ հանգեցնում դաժան հանգուցալուծման: Որ¬քա՜ն հեշտորեն ենք անցնում թույլատրելիի սահմանը՝ մեր, թեկուզ, սիրելի ու հավատարիմ «շան» փոխարեն միանգամայն արդարացի ենք համարում մարդկային կյանք խլելը...»:

                      Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ