Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մարդը եւ բնության հավասարակշռությունը պահպանելու խնդիրները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մարդը եւ բնության 
հավասարակշռությունը պահպանելու խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««ՀՀ»-ն շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի հետ զրուցում է բնության պահպանվող տարածքների, կենսաբազմազանությանը սպառնացող մերօրյա վտանգների ու այն կանխելուն ուղղված մարդկանց ջանքերի մասին։

«Ողջ աշխարհում,- մասնավորապես նշել է նա,- գոյություն ունի կենսաբազմազանություն: Այսինքն՝ կան տարատեսակ բույսեր, կենդանիներ: Կենսաբազմազանությունը պահպանելու համար կա «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիա, որը ստորագրել է նաեւ մեր երկիրը, այսինքն՝ ստանձնել է միջազգային պարտավորություն: Իսկ կենսաբազմազանությունը պահպանվում է երեք հիմնական ուղղություններով՝ տարածքային, նորմատիվային եւ ռեպրոդուկտիվ (վերարտադրություն): Վերջին տարիներին ամրագրվել է նաեւ չորրորդ ուղղությունը` իրազեկության բարձրացման եւ էկոդաստիարակության միջոցով: Տարածքային պահպանությունը, ըստ էության, բնության հատուկ պահպանվող տարածքներն են: Այսինքն՝ իրականացվում է տեսակների պահպանությունն իրենց բնական միջավայրում: Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ  օրենքի Հայաստանի Հանրապետությունում ԲՀՊՏ-ները, ըստ կատեգորիայի, դասակարգվում են  պետական արգելոցի, ազգային պարկի, պետական արգելավայրի եւ բնության հուշարձանի: Դրանք հիմնականում տարբերվում են պահպանության կիրառման ռեժիմի խստությամբ եւ առանձնահատկություններով: Արգելոցում, օրինակ, ընդհանրապես արգելվում է մարդու գործունեությամբ ցանկացած միջամտություն: Թույլատրվում է միայն գիտական ուսումնասիրություններ եւ ճանաչողական զբոսաշրջություն՝ սահմանված կարգով նախատեսված երթուղիներով: Մյուս կատերգորիաների համար կիրառվում են համեմատաբար պահպանության  մեղմ ռեժիմներ: Մեր երկրում գոյություն ունեն  երեք՝  «Խոսրովի անտառ», «Շիկահողի», «Էրեբունու» պետական արգելոցները: Ունենք չորս ազգային պարկ,  27 պետական արգելավայր եւ  232 բնության հուշարձան, որոնց ցանկը հաստատել է ՀՀ կառավարությունը»»:

                      Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]