Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հեռախոսային բանակցություններ են վարել՝ քննարկելով համագործակցության հնարավորությունները՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ «Այսօր կայացած բանակցությունների ժամանակ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության հնարավորությունները և քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն համաճարակից հետո: Քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Սիրիայի հարցը»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է մոտ 4,5 մլն մարդ, ավելի քան 305 հազարը մահացել է։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]