Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը հրավիրել է Էդվարդ Նալբանդյանին

Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը հրավիրել է Էդվարդ 
Նալբանդյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հաջորդ նիստին հրավիրված է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 

«Հաջորդը հրավիրել ենք Էդվարդ Նալբանդյանին: Այս պահի դրությամբ նա տվել  է համաձայնություն, որ կմասնակցի հանձնաժողովի աշխատանքին»,-ասաց Քոչարյանը:

Հարցին՝ հանդիպումը կլինի տեսակապի միջոցո՞վ, թե՞ Նալբանդյանը կգա ԱԺ, նա պատասխանեց՝ հանդիպման ձևաչափի ուղղությամբ աշխատում են: Նիստը կլինի մայիսի 26-ին կամ 27-ին:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հրավիրվելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ Քոչարյանը պատասխանեց՝ եթե հանձնաժողովը հարցեր ունենա Արցախի նախագահին, ապա Սահակյանը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանձնաժողովին հետաքրքրող հարցերին պատասխաններ տալ: Քոչարյանը որպես հանձնաժողովի նախագահ մի քանի հարց ունի՝ ուղղելու Բակո Սահակյանին: Հանձնաժողովը կգնա Արցախ, թե Բակո Սահակյանը կհրավիրվի, կախված է նրանից, թե կորոնավիրուսը ինչպիսի շարժման հնարավորություն կտա: Քոչարյանը վստահեցրեց, որ հանձնաժողովը որևէ կաշկանդվածություն չունի:

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին մայիսի 18-ին երկրորդ անգամ մասնակցեց Հայաստանի  ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը, վերջերս մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետև Արցախի Հանրապետության ոստիկանապետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ԱԳՆ պաշտոնը զբաղեցրել է 2008-2018 թվականներին։ 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]