Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ից «Qatar Airways»-ի ամենաէժան չվերթը Վաշինգոտնից Երևան թռիչքն է

ԱՄՆ-ից «Qatar Airways»-ի ամենաէժան չվերթը Վաշինգոտնից Երևան թռիչքն է
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներից «Qatar Airways»-ի ամենաէժան չվերթը Վաշինգոտից Երևան թռիչքն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Business Insider»-ը: 
«Qatar Airways»-ը ներկայացրել է ամրագրումների իր նոր քաղաքականությունը՝ նպատակ ունենալով վստահություն ներշնչել ճանապարհորդողներին, որոնք գրեթե 2 ամիս կարանտինի մեջ են եղել: Ավիաընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ հաճախորդները թռիչքների՝ արդեն կատարած ամրագրումներում կարող են անվճար կատարել անսահմանափակ փոփոխություններ: Օրվա, ուղղության, մեկնման՝ ելքի վայրի փոփոխությունները կարելի է անվճար կատարել, եթե ամրագրումներն արվեն մինչև սեպտեմբերի 30-ը: «Գուգլ թռիչքներ»-ում որոնումը նյութը պատրաստելու ժամանակ ցույց է տվել, որ այդ պահից մինչև սեպտեմբեր ԱՄՆ-ից «Qatar Airways»-ի թռիչքների ամենաէժան տարբերակը Վաշինգտոնից Երևան հետադարձ թռիչքն է՝ 494 դոլարով: Ինչպես մեկնման, այնպես էլ ժամանման քաղաքները կարող են փոխվել, սակայն առաջինը պետք է լինի նույն երկրում, երկրորդը՝ սկզբնական նշված քաղաքից 5000 մղոնի սահմաններում: Մեկնման քաղաքը կարող է փոխվել ԱՄՆ ցանկացած քաղաքով՝ օրինակ Լոս Անջելեսով, Բոստոնով, Նյու Յորքով, իսկ ժամանման քաղաքը պետք է լինի Հայաստանի մայրաքաղաք Երևանից 5000 մղոն հեռավորության սահմանում, օրինակ այն կարող է լինել Սինգապուրը, Լոնդոնը, Փարիզը, Հոնգկոնգը:
Նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով Հայաստանը դադարեցրել է օդային հաղորդակցությունը։ Կազմակերպվում են միայն հատուկ չվերթներ՝ այլ երկրներից ՀՀ վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար։ Կանոնավոր ավիափոխադրումների վերականգնման մասին դեռ հստակ տեղեկություններ չկան։

Աննա Գրիգորյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]