Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էռնա Սոլբերգին Նորվեգիայի ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էռնա Սոլբերգին Նորվեգիայի ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Էռնա Սոլբերգին Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Նորվեգիայի բարեկամ ժողովրդին Նորվե­գիա­յի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Ջերմությամբ եմ հիշում Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մեր ունեցած հանդիպումը, որի ժամանակ հաճելի զրույց ունեցանք:

Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ բարեկամական կապերի ամրա­պնդմամբ,  երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնմամբ։

Լիահույս ենք, որ ընդհանուր արժեհամակարգն ու փոխադարձ վստահությունը հիմք կծառայեն հագեցնելու երկկողմ հարաբերությունների օրակարգն ապագային միտված նոր ծրագրերով։

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Նորվեգիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]