1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը չի բանակցելու զենքի սպառնալիքի ներքո. Փաշինյանը՝ սահմանային իրավիճակի մասին

Հայաստանը չի բանակցելու զենքի սպառնալիքի ներքո. Փաշինյանը՝ սահմանային 
իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅՍԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատում է, որ հակառակորդի հետ սահմանը, ինչպես տասնյակ տարիներ առաջ, այնպես էլ հիմա լարված է, սակայն հիմա ի տարբերություն նախորդող շրջանի, շատ ավելի հանգիստ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց առցանց ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Լրագրողը մասնավորապես նշել էր, որ վերջին ամիսներին հայ-ադրբեջանական սահմանը լարված է, մի քանի օր առաջ հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից կրակել էր Տավուշի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, վնասել բնակելի տներ: Նա հետաքրքրվել էր, թե ինչպես է պետությունը պատրաստվում հակազդել այդ գործողություններին: Փաշինյանը նկատեց՝ հայ-ադրբեջանական սահմանը վերջին տասնյակ տարիներին լարված է:

«Եվ այդ իրավիճակը կառավարելի պահելու գործիքակազմը շարունակում է մնալ նույնը՝ զինված ուժերի մարտունակությունը և մեր համախմբվածությունը, ուժեղությունը, քաղաքական- բանակցային-դիվանագիտական եղանակները: Մենք մի բան ենք ասել՝ Հայաստանը չի բանակցելու զենքի սպառնալիքի ներքո: Եվ մենք կարծում ենք, որ Արցախի հարցը ուժային լուծում չունի: Սահմանը լարված է, և եթե ուզում եք համեմատենք, ի տարբերություն նախորդող շրջանի, հիմա սահմանը շատ-շատ ավելի հանգիստ է՝ բոլոր առումներով»,- ասաց վարչապետը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]