1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փաշինյանը ՌԴ նախագահի հետ քննարկել է ռուսական ընկերությունների շուրջ իրավական գործընթացները

Փաշինյանը ՌԴ նախագահի հետ քննարկել է ռուսական ընկերությունների շուրջ  
իրավական գործընթացները

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամենայն մանրամասնությամբ քննարկել է Հայաստանում գործող ռուսական կապիտալով ընկերությունների շուրջ տարվող իրավական գործընթացների վերաբերյալ հարցը։ Ինչպես տեղեկացում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին ասաց առցանց ասուլիսում՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։

Լրագրողը նշել էր, որ ՌԴ-ի իշխանությունները ոչ միանշանակ են ընկալում Հայաստանում գործող ռուսական կապիտալով ընկերությունների շուրջ կատարվող իրավական գործընթացները:

«Ինչ վերաբերում է ռուսական կապիտալով ընկերությունների հետ կապված իրավիճակներին՝ ես այդ թեման ամենայն մանրամասնությամբ և բաց քննարկել եմ Ռուսաստանի Դաշնության իմ գործընկերոջ՝ ՌԴ նախագահի հետ, և մենք այդ թեմայով ձեռք ենք բերել շատ հստակ պայմանավորվածություններ: Մնում է, որ դրանք ի կատար ածենք, իրականացնենք այդ պայմանավորվածությունները, որը հաշվի կառնի մեր երկրների հարաբերություննրի շահերը»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի գնահատմամբ՝ առկա է շատ հարուստ օրակարգ երկու երկրների հարաբերություններում: «Եվ այդ հարաբերությունների օրակարգի հարցերը լուծելով՝ գնում ենք առաջ: Մի հարցը կլուծվի հնարավոր ամենալավ տարբերակով, մյուսը՝ կոմպրոմիսային տարբերակով: Բոլոր դեպքերում էլ պետք է լինեն կոմպրոմիսներ, բարեկամական, դաշնակցային կոմպրոմիսներ և փոխըմբռնում: Դա ամենակարևորն է, և ես համոզված եմ, որ կլինի»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանում ռուսական ընկերությունների՝ «Գազպրոմ Արմենիա»-ի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, «Օրսիս Արմս» -ի առնչությամբ հարուցվել է քրեական գործ և կատարվում է քննություն։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]