Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սպայակազմի ընտանիքների բարդ վիրահատություններն ամբողջութամբ կփոխհատուցվեն

Սպայակազմի ընտանիքների բարդ վիրահատություններն ամբողջութամբ 
կփոխհատուցվեն

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետպատվերի շրջանակներում ամբողջությամբ կփոխհատուցվեն պայմանագրային զինծառայողների և սպայական անձնակազմի ընտանիքների անդամների բարդ և թանկարժեք բուժօգնության, մասնավորապես՝ սրտի, գլխուղեղի և այլ 16 վիրահատությունների ծախսերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ասուլիսում հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

«2019 թվականին կառավարության որոշմամբ պետպատվերի շրջանակներում նշված ծառայություններից սկսել էին օգտվել ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամները, այժմ շահառուների շրջանակն ընդլայնվել է։ Հիմա այդ նույն ծառայություններից կօգտվեն պայմանագրային զինծառայողները և սպայական կազմը»,- նշեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ ընդլայնվել է ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող շահառուների շրջանակը։ Ըստ փոփոխությունների՝ փոխհատուցում կարող են ստանալ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձիք։

«2020 թվականին փոխհատուցման համար նախատեսվել է 1,2 մլրդ դրամ։ Նախկինում գործած համակարգում որոշակի տարիքային շեմ էր դրվում, բայց ընդլայնեցինք շրաջանակը, մասնավորապես՝ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած, սահմանմերձ գյուղերում ապրող և հողերի մշակմա հնարավորությունից զրկված քաղաքացիներով»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հավելեց նաև, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ 287 վետերանի 300 հազար դրամի չափով միանվագ դրամական պարգևատրում է տրամադրվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]