Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արժեքավոր աշխատություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արժեքավոր աշխատություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լույս է տեսել քարտեզագիր, աշխարհագրագետ Գրիգոր Բեգլարյանի «Ատլաս Հայաստանեայց աշխարհի եւ հարակից շրջանների» աշխատության առաջին հատորը, որը վերաբերում է մեր պատմական հայրենիքի արեւմտյան տարածքներին։ Եվ այդպես էլ վերնագրված է՝ «Արեւմտյան Հայաստան»։

Վաղուց էր հեղինակը ձեռնարկել  պատմական Հայաստանի համապարփակ քարտեզագրության աշխատանքները: Այն պետք է ներառի ողջ պատմական Հայաստանը` Կասպից ծովից մինչեւ Էգեյան ծով եւ Կովկասից մինչեւ Պարսից ծոց: Շուրջ 781 հազար քառակուսի կիլոմետր տարածություն: Գրիգոր Բեգլարյանի տեսակետն է` համաշխարհային քաղաքակրթությունը նախ ձեւավորվել է հայկական լեռնաշխարհում, ապա այստեղից տարածվել աշխարհի մյուս կողմերը: Իսկ ինչի՞  վրա է հենվում գիտնականն այս թեզը պաշտպանելիս: Ի վերջո, նրա այս տեսակետն ունի՞ գիտական հիմքեր:

Այս հարցի պատասխանը նախ եւ առաջ տալիս է` ելնելով իր մասնագիտության ընձեռած հնարավորություններից: Եզրակացությանը հանգում է տեղանուններն ուսումնասիրելու ու դրանք քարտեզագրելու ճանապարհով: Ոչ միայն  Հայկական լեռնաշխարհը, այլեւ նրան հարող ողջ Առաջավոր Ասիան, նաեւ Թուրքմենստանից ու Չինաստանից մինչեւ Իսպանիա, հեղեղված են հայկական տեղանուններով»:

                 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]