Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Պետականակենտրոն ինքնության գաղափարը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Պետականակենտրոն ինքնության 
գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցերին պատասխանելիս սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, մասնավորապես, նշել է. «Եւ՛ Հայաստանում, եւ՛ սփյուռքում մենք հետապնդում ենք ազգապահպանության գաղափարը, եւ առանցքը հայապահպանությունն է: Հայաստանում այն արտահայտվում է մի փոքր այլ կերպ, քան սփյուռքում: Այսօր համախմբվելով պետականակենտրոն գաղափարի շուրջ՝ հայապահպանության երաշխիքներ ենք ստեղծում եւ՛ Հայաստանում, եւ՛ սփյուռքում: Այս ամենը, բնականաբար, համահայկական օրակարգի առաջնահերթություններից է, եւ ուղղակի կապված է հայրենիք-սփյուռք գործակցությանը: Վերջերս, երբ տեսակապով հանդիպում ունեցա սփյուռքի համայնքներից մեկի հետ, հարց հնչեց, թե արդյո՞ք այսօր Հայաստան-սփյուռք հարաբերություններն առավելապես հայաստանակենտրոն չեն: Մինչդեռ այդ հարաբերություններում հայրենիքն ու սփյուռքը իրականում մեկ ամբողջություն են, կենսական միմյանց համար, եւ նժարների վրա դնելը պարզապես ապարդյուն աշխատանք է: Ահա այս ելակետով՝ ստեղծվել եւ կառավարության ծրագրում ամրագրվել է ուժեղ Հայաստան-ուժեղ սփյուռք բանաձեւը: Այսպիսով՝ հայրենիք-սփյուռք համագործակցության առանցքը պետք է լինեն ուժեղ, առաջադեմ, մրցունակ, հեռանկարային Հայաստանը, որի հետ կցանկանա ասոցացվել յուրաքանչյուր հայ, եւ, իհարկե, կազմակերպված, պետականակենտրոն ինքնությամբ սփյուռքը՝ իր բազմազանությամբ, մասնագիտական, մարդկային եւ ֆինանսական ներուժով, համաշխարհային տարածվածությամբ եւ ցանցային բնույթով, ինչը 21-րդ դարի մրցակցային առավելություններից մեկն է...»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ