1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանի բազմաբնակարան շենքերի 500 վերելակների ձեռքբերման մրցույթին մասնակցում է 5 ընկերություն

Երևանի բազմաբնակարան շենքերի 500 վերելակների ձեռքբերման մրցույթին 
մասնակցում է 5 ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի բազմաբնակարան շենքերի թվով 500 հատ վերելակների ձեռքբերման մրցույթին, որը հայտարարել է Երևանի քաղաքապետարանը, մասնակցում է 5 ընկերություն, և վերոնշյալ մրցույթը չի կասեցվել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Այսօր «Ժամանակ» օրաթերթը կրկին ապատեղեկատվություն է տարածել քաղաքապետարանի հայտարարած 500 վերելակի գնման մրցույթի մասին։

Թերթը գրել է, թե իբր Երևանի քաղաքապետարանը անվավեր է ճանաչել վերելակների գնման մրցույթը, որում հաղթող էր ճանաչվել Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունը, և որը պետք է վերելակներ ներկրեր Թուրքիայից: Ըստ նույն ապատեղեկատվության, իբր, նոր հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել բելառուսական մի ընկերություն:

Իրականությունը հետեւյալն է.

Երևանի քաղաքապետարանի կողմից՝ վերելակների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգ երբևէ անվավեր չի ճանաչվել: Երևանի քաղաքապետարանը, օրենքով սահմանված կարգով, Երևանի բազմաբնակարան շենքերի թվով 500 հատ վերելակների ձեռքբերման (տեղադրումով և սպասարկմամբ) նպատակով 02.04.2020 թվականին հայտարարել է «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-20/15» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգ, որի բացումը տեղի է ունեցել 13.05.2020 թվականին և որին մասնակցում են թվով հինգ կազմակերպություններ: Մասնակիցների կողմից ներկայացված հայտերը գտնվում են գնահատման փուլում:

«Ժամանակ» օրաթերթի գործընկերներին հորդորում ենք վերանայել թեմայի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը եւ համապատասխան հերքում հրապարակել: Այլապես, տպավորություն է ստեղծվում, թե թերթը զբաղված է ինչ-որ ընկերության լոբբինգով՝ փորձելով ազդել քաղաքապետարանի հայտարարած գնման ընթացակարգի արդյունքների վրա։

Տեղեկացնում ենք, որ հայտարարված մրցույթներն անց են կացվում օրենսդրությանը համապատասխան և նման հրապարակումը, ինչպես նաև այլ գործողություններ չեն կարող ազդել գնման ընթացակարգի արդյունքների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]