Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թավշյա հեղափոխության մասին «Ես մենակ չեմ» ֆիլմն արժանացել է միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակի

Թավշյա հեղափոխության մասին «Ես մենակ չեմ» ֆիլմն արժանացել է միջազգային 
կինոփառատոնի գլխավոր մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին պատմող «Ես մենակ չեմ» (I am not alone) ֆիլմը ստացել է իր տասներորդ մրցանակը՝ այս անգամ «RiverRun» միջազգային կինոփառատոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ֆիլմի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում, կցված է նաև ժյուրիի հայտարարությունը: 

«Ժյուրիի գլխավոր մրցանակը հանձնվում է «Ես մենակ չեմ»-ին, որի ռեժիսորը Կարին Հովհաննիսյանն է: Այս հրապուրիչ ֆիլմը մեզ հիշեցնում է լավագույն վավերագրական կինոարտարդրության ուժը՝ բացելով մեր աչքերը այն պատմության առաջ, որը մենք չգիտեինք, այն ներկայացվում է արտիստիզմով ու վարպետությամբ»,-ասված է հայտարարության մեջ:

Ֆիլմը գնում է Նիկոլ Փաշինյանի հետքով. լրագրողը և քաղբանտարկյալը դառնում է  քաղաքական ակտիվիստ, քայլերթ իրականացնում ընդդեմ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի: 

«Ամեն ինչ սկսվում է նրանից, որ մի մարդ շրջում է երկրով մեկ՝ քայլարշավը մեր աչքի առաջ դարձնելով զանգվածային շարժում: Ֆիլմի դիտումն ավելին է, քան քաղաքական շարժման մասին պասիվ դիտարկումը. Հովհաննիսյանը դիտողին ամբողջովին ընկղմում է պատմվածքի մեջ՝ անօդաչու թռչող սարքերի նկարահանած գեղեցիկ տեսարաններից մինչև շարքային քաղաքացիների բջջային հեռախոսների կադրերը»,-ասվում է հայտարարությունում։

Ժյուրիի կարծիքով՝ ֆիլմը լուսավոր և ոգեշնչող է, ժյուրին նկատել է՝ ընտրելով բարդ թեմա, այն խիստ խմբագրած պատմվածքում հետաքրքրաշարժ կերպով ներկայացվելով՝ ցույց են տրվում բարդ և հրատապ պատմության բազմաթիվ կողմերը: «Ընտրական տարվա կեսին «Ես մենակ չեմ»-ը ժողովրդի ուժի հզոր հիշեցումն է»,-ասված է հայտարարությունում:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019-ին սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում: Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի  գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է: 

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am