Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՀ ԿԸՀ-ն Արայիկ Հարությունյանին տրամադրել է Արցախի Հանրապետության նախագահի վկայական

ԱՀ ԿԸՀ-ն Արայիկ Հարությունյանին տրամադրել է Արցախի Հանրապետության 
նախագահի վկայական

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 15-ին որոշում է կայացրել 2020 թվականի ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ ընտրված Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի վկայական տրամադրելու մասին:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱՀ ԿԸՀ-ի կայքէջից։

«Ընտրված Հանրապետության նախագահին վկայականն առձեռն հանձնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պլանավորված ավանդական հանդիսավոր արարողությունը տեղի չի ունեցել` պայմանավորված Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով գործող արտակարգ իրավիճակից բխող սահմանված  կարգի պահպանման անհրաժեշտությամբ: 

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը շնորհավորում է Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին և մաղթում բեղմնավոր գործունեություն ու հաջողություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am