Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարդան Պետրոսյանը համացանցում տեղադրել է «Պարոնայք 50-50» մենաներկայացումը

Վարդան Պետրոսյանը համացանցում տեղադրել է «Պարոնայք 50-50» 
մենաներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը «YouTube»-ի իր պաշտոնական ալիքում հրապարակել է «Պարոնայք 50-50» մենաներկայացումը՝ հինգ հատվածով:

«Արմենպրես»-ի հաղորդամբ՝ Պետրոսյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր հետևորդներին՝ հայտնելով, որ ներկայացումը գրվել, բեմադրվել և խաղացվել է 2012 թվականին Երևանի Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում:

«Այս ներկայացումը, ցավոք, չցուցադրվեց հեռուստատեսությամբ։ Կարծում եմ՝ երգիծանքի ուժն այն թվերի համար արդեն անհանդուրժելի էր... Բարի դիտում»,-գրել է Պետրոսյանը:

Դերասանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին էլ բոլորին հորդորել էր դիտել իր «Վերելք» ներկայացումը, որը բեմադրվել և խաղացվել է առաջին անգամ 2005 թվականին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Նա նշել էր, որ մի շարք տեսարաններ, որ շատ թատերային էին ու բեմական, ցավոք, հեռուստատեսային տարբերակում կորցրին իրենց ուժն ու իմաստը և այդ պատճառով հանվեցին։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարը՝ Վարդան Պետրոսյանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]